Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման շուրջ խորհրդակցություն է հրավիրել։
Պետնախարարի խոսքով՝ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել:
«Անասնակերի պակասը շարունակվում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ պաշարներն անսպառ չեն՝ շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Հետևաբար անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկել առկա հնարավորություններն ու կարճ ժամանակամիջոցում ձեռնարկել խնդրի մեղմմանն ուղղված հետևողական աշխատանքներ: Ոլորտի պատասխանատուներին հանձնարարել եմ սեղմ ժամկետներում ներկայացնել այս փուլում անհրաժեշտ անասնակերի ծավալը»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը։
Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև մսի շուկայում տիրող իրավիճակին, ինչն, ըստ ոլորտի պատասխանատուների, կարող է կարգավորվել կենդանիների հասունացումից հետո: