Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը:
Նիստի ընթացքում ամբաստանյալներից մեկի՝ Վարդան Թունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացնելու միջնորդություն ներկակացվեց:
Երբ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, Գասպարյանն ասաց, որ իրեն լավ չի զգում, հետո պարզվեց` զարկերակային ճնշումը բարձր է: Այս պահին շտապօգնության բժիշկները դատարանում են: