Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց․
«Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանի համար դա կարող է զսպող գործիք լինել: Հակառակը՝ բանակցությունների մեջ ստեղծված իրականությունը կարող է հատուկ արված լինի, որպեսզի օգտագործվի որևիցե սադրանիք իրականացնելու համար»։Վերջինս նշեց, որ անկախ բանակցությունների բովանդակությունից՝ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու գործով:
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող բանակցություններին, ապա Սիմոնյանը նշեց, որ այս հարցում հիմնական դերակատարը մնում է Ռուսաստանի Դաշնությունը, սակայն կան նաև նախաձեռնություններ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից: