«Ռուսաստանի շահերը համընկնում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի հետ»․ Էդուարդ Անտինյան

«Ռուսաստանի շահերը համընկնում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի հետ»․ Էդուարդ Անտինյան

Բաց TV-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Էդուարդ Անտինյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների ուղղությամբ էսկալացիայի հնարավոր վտանգի և տարածաշրջանում Ադրբեջանի կողմից ռազմական իրավիճակը սրելու մասին։

Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների ուղղությամբ էսկալացիայի վտանգը որքանո՞վ է հնարավոր։

-Էսկալացիայի վտանգը միշտ էլ հնարավոր է եղել, Ադրբեջանը զինված է, Ադրբեջանը միջազգային հանրության հետ աշխատել է, որպեսզի եթե սկսի պատերազմը, ապա ասի, որ ինքը սկսում է, քանի որ Արցախի հարցը իր ներքին խնդիրն է և որևէ մեկը իր վրա ճնշումներ չպետք է գործադրի։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք ևս թուրիմացության մեջ էինք և չինք սպասում, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, մտածում էինք կվախենա իր նավթագազային գծերից, դա նրան թույլ չեն տա կամ ինքը ուղղակի պատերազմի պատրաստ չէ, սակայն պարզտեսանք, որ դա այդպես չէր։ Հիմա մենք գնտվում ենք մյուս ծայրահեղության մեջ՝ սպասում ենք, որ ամեն պահի Ադրբեջանը կգնա այդ քայլին։ Այն, որ Ադրբեջանը զորք է կուտակում, զենք է ձեռք բերում այդ ամեն ինչը պարզ է, դրան զուգահեռ Հայաստանի իշխանությունները պետք է համարժեք քայլեր ձեռնարկեն, շատ լրջորեն բանակցեն Արևմտյան կառույցների հետ, քանի որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի միջոցով Ադրբեջանին զսպել չի հաջողվում ու դա մի պարզ պատճառով, որ Ռուսաստանի շահերը համընկնում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի հետ։ Այս պարագայում բոլոր վտանգները պետք է ուղղակի հաշվի առնել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը գիտեր, որ հաղթելու է, գիտեր, որ պատերազմը չեն կանխելու և Թուրքիան իրեն կօգնի ու այդ պարագայում Ադրբեջանը հասավ հաջողության։ Այսօր Ադրբեջանը իր այդ հաղթանակից հետո աշխարհաքաղաքական այս իրավիճակում վստահ չէ, որ իր այդ հարձակումից հետո, իրեն որպես ագրեսոր չեն ճանաչի կամ չեն պատժի։ Ցավոք միակ զսպող հանգամանքը մնացել է դա։

Արդյո՞ք Ադրբեջանին ձեռնտու է այս պահին գնալ ռազմական սրացումների հաշվի առնելով, որ ինտեգրման օրակարգ են պահանջում, նշելով, եթե չարեցիք ավելի կոշտ քայլեր են լինելու։

-Ադրբեջանը ուղղակի աշխատում է այն մեթոդով, որով, որ աշխատում է Ռուսաստանը։ Ռուսաստանը Հայաստանին ասում է, եթե ինձանից «ձեռք քաշես»  կամ ցանկանաս ինձ տարածաշրջանից դուրս մղես ես քեզ կպատժեմ կամ ուղղակի քեզ չեմ օգնի, այս նույն կերպ Ադրբեջանն է ասում՝ համաձայնվի իմ պայմանին այլապես ես այդ ամեն ինչին կհասնեմ ուժով։ Ինչպե՞ս էր ասում Սյունիքի արտատարածքային ճանապարհին։ Հայաստանը կհամաձայնվի, իսկ եթե ոչ, ապա ես կվերցնեմ ուժով ու, երբ ԵՄ դիտորդները եկան Հայաստանի սուվերեն տարածք, Ադրբեջանը փաստի առաջ կանգնեց, քանի որ նրանց վրա կրակել չէր կարող։ Այսինքն մենք պետք է միշտ հաշվի առնենք, այն փաստը, որ Ադրբեջանը փորձելու է ստանալ առավելագույնը՝ դա կլինի դիվանագիտական սեղանին թե ռազմական ճանապարհով։ Այս պարագայում մենք պետք է մեր հակակշիռը ունենանք։ Այս հարցի միակ լուծումը այժմ դիվանագիտական ճանապարհներն են, իսկ դրա նվազագույնը, որ աշխատենք միջազգային կառույցների հետ, հատկապես ուղիղ աշխատենք ԱՄՆ-ի հետ, որովհետև ագրեսորին հեռախոսային կանխելը այսօր աշխարհում ի վիճակի է միայն ԱՄՆ-ն անել։

Հնարավոր հարձակման դեպքում ՌԴ-ի խաղաղապահները անվտանգության ինչպիսի՞ աստիճան կարող են ապահովել Լեռնային Ղարաբաղում։

-Ռուս խաղաղապահները ցանկացած առիթ կարող են օգտագործել, որ ասեն Արցախի իշխանությունների մեղքով եղավ, ինչպես որ ասեցին, ճանապարհը փակվել է Արցախի իշխանությունների մեղքով և նրանք չեն կատարում Ադրբեջանի պահանջը։ Ռուսաստանը ասում է, որ աշխարհը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, այսինքն դա նրա ներքին խնդիրն է։ Հետևություն պետք է անենք, որ Ռուսաստանը ցանկացած պարագայում կարող է մեր շահերը զիջել Ադրբեջանին, բայց ասել, որ Ռուսաստանը Արցախից դուրս կգա դա այդպես չէ, ընդհակառակը ինքը իր դերակատարությունը ավելի է մեծացնում։

Իսկ ի՞նչ առաքելություն են իրականացնելու ԵՄ դիտորդները։

-ԵՄ դիտորդները ընդհամենը Հայաստանի տարածքում են։ Սպասել, որ նրանք Արցախի հետ կապված որևէ բան կանեն դա այս պահին ռեալ չէ։ Հարց է նաև, որ Հայաստանը փորձում է միջազգայնացնել, որպեսզի միջազգային դիտորդներ լինեն նաև Լաչինի միջանցքում և Արցախում։ Պետք է այդ ուղությամբ քայլեր ձեռնարկել և հասնել նրան, որպեսզի միջազգային կառույցները հատկապես Արևմտյան ազդեցիկ պետությունները հասկանան, որ Հայաստանը գործում է արևմուտքի հետ համագործակցության տարբերակով։

Հարցազրույցը՝ Սվետա Վարդանյանի

Leave a Reply

Your email address will not be published.