Ձեր օրոք է Ալիևն այսքան լկտիացել․ Անդրանիկ Թևանյան

Ձեր օրոք է Ալիևն այսքան լկտիացել․ Անդրանիկ Թևանյան

ԱԺ ամբիոնից  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարեց․

«Դավաճանությունից, Ալիևին ծառայելուց խոսում են նրանք, ովքեր ամբողջ ադրբեջանական խոսույթը տեղափոխում են իրենց բառապաշարի մեջ։ Երբ Աստանայում Ալիևը հայտարարեց, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին և Ադրբեջանն արցախահայության հետ շփվելու է իր ներքին օրենսդրության շրջանակներում, որևէ ծպտուն չլսվեց, դա այստեղ է, որ «բլբուլ» են կտրում, բայց այնտեղ որևէ ծպտուն չլսվեց ու հետագայում էլ չի լսվել ։Եթե դու անընդհատ խոսում ես խաղաղությունից, դա չի նշանակում, որ կարող ես խաղաղություն բերել։ 2018-ից հետո հնչել են բազմաթիվ հայտարարությոններ խաղաղության վերաբերյալ, բայց դուք եք բերել պատերազմ, դուք եք բերել պարտություն։ 2020թ-ից հետո նորից դուք խոսել եք խաղաղության մասին, բայց բերել եք պատերազմ, տարածքների կորուստ։ Ձեր օրոք է եղել Արցախի շրջափակումը ու ձեր օրոք է Ալիևն այսքան լկտիացել»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նյութն այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.