ԱԺ ամբիոնից «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց․
«Ադրբեջանը աստիճանաբար մեծացնում է ռազմատենչ հռետորաբանությունը, պատերազմի սպառնալիքը վերածում մահակի՝ իր ժողովրդին նախապատրաստելով պատերազմի, այլ ոչ՝ խաղաղության ։Հայաստանի իշխանությունը ինքն է խոստովանում և հրապարակային հայտարարում, որ սահմանագծին էսկալացիայի հավանականությունը բարձր է։ Թվում է, թե իշխանությունը իրավիճակը օբյեկտիվ է գնահատում, սակայն այն քայլերը, որոնք արվում են, ցույց են տալիս, որ իշխանությունը կամ չի պատկերացնում, թե երկրին ինչ հարված է սպասվում, կամ այդ ամենը հասկանալով՝ նպատակաուղղված դաշտ է նախապատրաստում նոր ծանր կորուստների համար»,- ասաց պատգամավորը։
Վերջինս նշեց, որ խաղաղության պայմանագիր ասելով՝ Ադրբեջանը նկատի ունի իր առաջադրած առավելապաշտական պահանջների կատարումը, որը ենթադրում է ոչ միայն Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն, այլև ուղիղ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Աբրահամյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ դաշտ նետվեց դավաճանների, «5-րդ շարասյան» թեման.
«Մեր իրականության մեջ դեպքեր ենք ունեցել, երբ իշխանությունը կոնկրետ զինվորականի վերաբերյալ պետական դավաճանության հիմքով պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ ավելի ուշ գործը կարճվել է, իսկ վերոնշյալ զինվորականը վերականգնվել է զինվորական գործում։ Ում է պետք հատկապես այս ծանր ժամանակահատվածում վարկաբեկել, դեռ չեմ ասում որևէ մեկի ծանր հանցագործությունը ուղղակի և անուղղակի կերպով տարածել բանակի և զինվորականների վրա։ Վերջին շրջանում իշխանության թիրախներից է 3-րդ բանակային կորպոսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ Նրան չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելը ու իր էներգիան անմնացորդ հայրենիքին նվիրելու ձգտումը։ Այն քրեական գործը, որով անցնում է գեներալը, մեկ բառով կարելի է բնութագրել փուչիկ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նյութն ՝ այստեղ