Տոպրակի մեջ հայտնաբերվել է նորածնի դի․ Քրեական քրոնիկոն (տեսանյութ)

Տոպրակի մեջ հայտնաբերվել է նորածնի դի․ Քրեական քրոնիկոն (տեսանյութ)

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Մարտի 20-ին, ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում, նորածնի դի կա: Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին «Նոր զանգեր» կոչվող տարածքում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է գետնին ընկած, սավանով կիսածածկված վիճակում նորածնի դի»։

Դեպքի վայրի զննությամբ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան ձորակում, ճանապարհի եզրից 25.3 մետր հեռավորության վրա սոճենու ծառի տակ հայտնաբերվել է դիակը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով: Դիակի շրջակայքում հայտնաբերվել է սավան, պոլիէթիլենային պարկ, որի մեջ և կողքին եղել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ տեսանյութ:

Leave a Reply

Your email address will not be published.