Ռոբերտ Քոչարյանն իսկապե՞ս առողջական խնդիրներ ունի, թե վախեցած է դատական նիստերից․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արծվիկ Մինասյանին

Ռոբերտ Քոչարյանն իսկապե՞ս առողջական խնդիրներ ունի, թե վախեցած է դատական նիստերից․ ՔՊ-ական պատգամավորը՝ Արծվիկ Մինասյանին

ԱԺ նիստում, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ասաց․

«Պարոն Մինասյան Ձեզ հաջողվե՞ց ճշտել, թե ձեր խմբակցությունից քանի պատգամավոր է անցնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով և առհասարակ ձեր քաղաքական թիմից քանի հոգի է անցնում այդ գործով, որքան է կազմում այն միջոցների չափը, որոնք Դատախազությունը պահանջում է վերադարձնել պետությանը։ Ինչպես հանձնաժողովի նիստում պատասխանեցի՝ ոչ միայն չկա նման տեղեկատվություն, այլև հարցն ընդհանրապես չի առնչվում քննարկվող հարցին։ Կարծում եմ Ձեր հարցադրման շրջանակներում կարող եք դիմել իրավասու մարմիններ, քանի որ այսօրվա իրավապահ մարմինները շատ արդյունավետորեն տիրապետում են քաղաքական հետապնդման գործիքակազմին և ամբողջ տեղեկատվությանը», – արձագանքելով՝ ասաց Արծվիկ Միանսյանը։

Շարունակելով թեման՝ Վահագն Ալեքսանյանը Մինասյանին հարց ուղղեց նաև Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակից։

«Քանի որ ես հետաքրրությամբ հետևում եմ Ռոբերտ Քոչարյանին առնչվող դատական նիստերին, կլինի արդեն մոտ 300 օր, ինչ պարոն Քոչարյանն առողջական պատճառներով բացակայում է նիստերից, բայց, ինչքան հիշում եմ, Ձեր նախընտրական քարոզարշավի ընթացքում Քոչարյանի առողջությունը բավականին լավ էր, այնքան լավ, որ թույլ էր տալիս նրան տուռնիկից 10-12 ժիմ անել։ Ռոբերտ Քոչարյանն իրապե՞ս առողջական խնդիրներ ունի, թե խիստ վախեցած է դատական նիստերից և արդյո՞ք, երբ ասում էիք ուժեղ ղեկավար, փաստացի նկատի ունեիք Ռոբերտ Քոչարյնին, ով 300 օրից ավելի է չի կարողանում առողջական պատճառներով մի նիստի ներկա գտնվել»,- ասաց Ալեքսանյանը։

Ի պատասխան Արծվիկ Մինասյանն ասաց․

«Փառք Աստծո Ռոբերտ Քոչարյանը ի տարբերություն շատ մարդկանց քաջառողջ է ու վստահեցնում եմ Ձեզ, որ այն ճանապարհը, որ պարոն Քոչարյանն անցել է որպես Արցախ ազատագրած անձ, որպես ՀՀ տնտեսական ձեռքբերումներ արձանագրած երկրի նախագահ, դեռ շատ անելիքներ ունի։ Հասկանում եմ հիմնական թեման շեղելու ձեր բուռն ցանկությունը, որովհետև չունեք այլ բան ասելու, բայց հիասթափեցնեմ ձեզ՝ հիմնական թեմայից չենք շեղվելու»։

Նյութի սկզբնաղբյուրն ՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.