Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են. Գուրգեն Ներսիսյանը՝ արհեստական գնաճի մասին

Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են. Գուրգեն Ներսիսյանը՝ արհեստական գնաճի մասին

Մեզանում անբարեխիղճների ու անպատասխանատուների առկայության պատճառով պետությունը իր ռեսուրսները շարունակաբար օգտագործում է այդպիսինների գործողությունները կանխելու կամ դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ ԹԵ ԻՐԵՆՔ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԵՆ

Մեզանում անբարեխիղճների ու անպատասխանատուների առկայության պատճառով պետությունը իր ռեսուրսները շարունակաբար օգտագործում է այդպիսինների գործողությունները կանխելու կամ դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Այդպիսի ուղղություններից է շուկայում ապրանքների մանրածախ գների վերահսկողությունը: Պետական լիազոր մարմինները շարունակաբար աշխատում են այս ուղղությամբ, վեր հանում այդ երևույթին նպաստող պատճառներն ու պայմանները, հայտնաբերում չարագործներին:

Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ իրենք բացառություն են, չարաչար սխալվում են: Գնաճի պատճառ հանդիսացող հերթական դեպքերի բացահայտումը դրա վառ ապացույցն է»,- նշել է Ներսիսյանը:

Leave a Reply

Your email address will not be published.