Մանրամասներ անհետ կորած զինծառայողի վերաբերյալ․Հակիրճ լուրերն այսօր (տեսանյութ)

Մանրամասներ անհետ կորած զինծառայողի վերաբերյալ․Հակիրճ լուրերն այսօր (տեսանյութ)

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն էլ հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչները քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Leave a Reply

Your email address will not be published.