Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ասաց․
«Իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը: Ես ուզում եմ, որ մենք շատ հստակ հասկանանք, որ սահմանին Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ անելու հանգամանքը պետք է շատ խորը ուսումնասիրության ենթարկել ու հասկանալ, թե դրանք ինչպիսի վտանգներ են ներկայացնում Հայաստանի և Արցախի համար և ինչ նպատակներ են հետապնդում: Միայն տեղաշարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ այդ շարժերի համար երկար ժամանակ պետք չէ և շատ արագ հնարավորություն լինում է համապատասխան խնդիրներ առաջադրել և իրավիճակը թեժացնել»,-ասաց Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ այս պահին մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով.
«Մասնավորապես իշխանության հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար կարմիր գծեր: Իհարկե, իմ կարծիքով դրանք վաղուց են հատվել, բայց իրավիճակն է նման է փակուղայինի, դա մեծացնում է մարտական գործողության հավանականությունը»:
Նյութն ՝ այստեղ