Առողջ ծառեր են կտրվում. քաղաքացիները դեմ են Երևանի կենտրոնում ծառերի հատմանը

Առողջ ծառեր են կտրվում. քաղաքացիները դեմ են Երևանի կենտրոնում ծառերի հատմանը

Երևանի կենտրոնում՝ Կասկադում,  բազմաթիվ ծառեր են հատվում: Սոցիալական ցանցերում ծառահատումը բազմաթիվ օգտատերերի դժգոհություններն են առաջացրել:

Քաղաքապետարանից պարզաբանում են, որ դրանք այլևս կենսունակություն չունեցող և դեֆորմացված ծառեր են:

Բնակիչների հետ հանդիպմանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասաց, որ կտրված ծառերը փոխարինվելու են նորերով:

«Մոսկովյան փողոցը երկու կողմից պատված է այգիներով, համեմատաբար կանաչապատ է: Այնտեղ կան ծառեր, որոնք ստեղծում են ստվերներ, և որոշում կայացվեց ավելի դեկորատիվ ծառերով զարդարել փողոցը: Մոսկովյան փողոցի մի հատվածը տնկված է նույն սակուրա տեսակի ծառատեսակներով և հանդիսանում է շատ մարդկանց զբոսավայրը»,- նշեց Բեգոյանը:

Նրա պատասխանը, սակայն, չգոհացրեց հավաքված բնակիչներին, որոնք կարծում են, որ կտրվում են առողջ ծառեր, ինչի հետևանքով մայրաքաղաքը զրկվում է մաքուր թթվածնից:

Քաղաքապետարանի պաշտոնյայի և բնակիների միջեւ լեզվակռիվ սկսվեց:

«Դուք այն զանգվածը չեք, որի հետ կարելի է լուրջ խոսել»,- նշեց նա ու հեռացավ:

Leave a Reply

Your email address will not be published.