Տղամարդը «Զվարթնոց» օդանավակայանում հանկարծամահ է եղել. shamshyan.com

Տղամարդը «Զվարթնոց» օդանավակայանում հանկարծամահ է եղել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում  ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դի կա։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Հրանտ Թադևոսյանն է, ով րոպեներ առաջ էր Փարիզ-Երևան 1080 չարտերային թռիչքով ժամանել Երևան, անցել անվտանգության գոտին, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել էր։ Մինչ շտապօգնության ժամանումը նա մահացել է։ Դեպքի փաստով ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

 

Leave a Reply

Your email address will not be published.