Հրդեհ մեքենայում. վարորդը դեմքի և ձեռքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է

Հրդեհ մեքենայում. վարորդը դեմքի և ձեռքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է

Մարտի 25-ին, ժամը 19:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:07-ին, մարվել՝ 19:12-ին։ Այրվել են «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1964 թ․) շարժիչի հատվածը և սրահի առաստաղը, ջերմահարվել՝ դիմացի նստատեղերը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ․ Ա․-ն դեմքի և ձեռքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Leave a Reply

Your email address will not be published.