Հերթական անտրամաբանական նշանակումը․ չի ղեկավարում կառույցը, այլ քանդում է․ «Հրապարակ»

Հերթական անտրամաբանական նշանակումը․ չի ղեկավարում կառույցը, այլ քանդում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի վարչապետը հունվարի 9-ին հերթական անտրամաբանական նշանակումն արեց՝ ոստիկանի ավելի քան 20 տարվա ստաժ ունեցող եւ փրկարարության հետ կապ չունեցող Կամո Ցուցուլյանին նշանակելով փրկարար ծառայության տնօրեն: Պարզ չէր, թե նա ինչպես է ղեկավարելու փրկարար ծառայությունը: Բայց պարզվեց՝ չի ղեկավարում, քանդում է: Միայն մարտին Կամո Ցուցուլյանի հրամաններով փրկարար ծառայությունից ազատվել են ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիայի պրոռեկտոր, գնդապետ Սարգիս Կյուրեղյանը: Երկուսն էլ՝ փրկարարի 30 տարվա ստաժով աշխատողներ: Հովհաննես Եմիշյանին էր 44-օրյա պատերազմում վստահվել փրկարարների գումարտակի հրամանատարությունը, որոնք պահել են իրենց վստահված դիրքերը, տուն վերադարձել առանց կորուստների:

Թեև պատերազմից հետո իշխանությունն այդ դիրքերը նվիրեց Ադրբեջանին: Սարգիս Կյուրեղյանն էլ հմուտ եւ փորձառու է, նրան է վստահվել փրկարարներ կրթելու գործը: Եմիշյանի ու Կյուրեղյանի հեռացումը ձեւակերպել են կենսաթոշակի գնալու հիմքով, բայց հայտնի է, որ կենսաթոշակի տարիքն աշխատանքից հեռացնելու հիմք չէ, եւ փրկարար ծառայության բարձրակարգ մասնագետներն առավել եւս տարիքի պատճառաբանությամբ չպետք է հեռացվեն»:

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.