«Նոր Զովքի» գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«Նոր Զովքի» գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել։
 «Նոր Զովք» ՍՊԸ–ի գործով մեղադրյալ Վլադիմիր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը հրապարակվել է դատական իշխանության Telegram–յան ալիքում։
Սարգսյանը «Նոր Զովքին» տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր է։
«Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 27-ի որոշմամբ մերժել է այն և դատական ակտը թողել անփոփոխ»,– ասված է հաղորդագրությունում։
Վարույթն իրականացնող մարմինը մարտի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություններ էր ներկայացրել «Նոր Զովք» ՍՊԸ սեփականատեր Ա․Ա․-ի, ընկերության տնօրեն Ռ․Ա․-ի, գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի, ինչպես նաև առերևույթ հանցավոր մեխանիզմի կիրառմանը տեխնոլոգիական-ծրագրային աջակցություն ցուցաբերած մեկ այլ ՍՊԸ-ի սեփականատեր Վ․Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել էր բոլոր միջնորդությունները, նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել 2 ամիս ժամկետով կալանքը։
Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.