«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն, «Պահեստազորի սպաների» շարժումն ու «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարությամբ են հանդես եկել՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայտարարությունում նշվում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են դիմել ՀԱՊԿ-ին՝ վերջինիս կողմից Հայաստանին առաջարկվող օժանդակությունը ընդունելու ակնկալիքով, քանի որ այսօր պարզապես այլընտրանք չկա։
«Արձանագրում ենք՝ – 2022 թ. նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը՝ ՀԱՊԿ-ի կողմից Ադրբեջանի գործողություններն «ագրեսիա» չճանաչելու հիմնավորմամբ,
– ՀԱՊԿ խորհրդի նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելության ուղարկելու մասին միջոցառումների համալիրը կարող է ընդունվել ամբողջությամբ (6 կետ) կամ առանձին-առանձին,-
ս․ թ․ փետրվարին ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակելու մասին խոսեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման առաջարկը սեղանին է և հայկական կողմի համաձայնության դեպքում առաքելության անձնակազմը կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում,
– 2023թ․ մարտի 3-ին Գերմանիայի բունդեսթագում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում ։
Մանրամասներն ՝ այստեղ