Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին

Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը միջազգային գործընկերներին խնդրել է իրենց մանդատի ողջ ուժով գործադրել միջնորդական ջանքեր՝ ուղղված Բերձորի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը։

Նա նշել է, որ վերջին օրերին Ադրբեջանի կողմից գյուղաշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակոցների մասին, ինչպես նաև շեշտել մարտի 25-ի միջադեպը, երբ Ադրբեջանը հատեց Արցախի ԶՈՒ–ի հետ շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովեց Արցախի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ: Թովմասյանը շեշտել է, որ Ադրբեջանը փորձում է խզել միակ կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև։

Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանն անտեսում է Լաչինն ապաշրջափակելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը` մարտահրավեր նետելով ողջ միջազգային իրավակարգին։

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.