«Փաստ» օրաթերթը գրում է, որ անցած տարվա սեպտեմբերի սկզբին հասարակական գործիչ Զինավոր Մեղրյանը հայտարարել է, որ իր ընկերների հետ խորհում են Խոսրովի արգելոցում գտնվող Աղջոց վանքը վերանորոգելու մասին։ «Վանական համալիրը պետք է վերականգնվի, իրավունք չունենք կորցնելու անցյալից մեզ հասած այս հարուստ պատմական, մշակութային, հոգևոր ժառանգությունը», – այն ժամանակ ասել էր Զ. Մեղրյանը՝ հավելելով, որ Վանքի վերանորոգումը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր իմաստ պետք է կրի:
Մանրամասները՝ Բաց TV-ի պատրաստած ռեպորտաժում