Մանրամասներ հանկարծամահ եղած պարեկի դեպքից (տեսանյութ)

Մանրամասներ հանկարծամահ եղած պարեկի դեպքից (տեսանյութ)

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ «Սևան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել որ Զովաբեր բնակավայրից հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Նարեկ Եսայանն է, որը նույն օրը, իրենց տանը ունեցել է ինքնզգացողության կորուստ, ինչն էլ դարձել է հանկարծամահ լինելու պատճառ։ Դեպքի վայր ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են մահ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա, արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Պարզվել է, որ մահացածը աշխատում էր Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում որպես ավագ պարեկ, կոչումով՝ Ոստիկանության մայոր էր։ Նա նշանադրվել էր ընդամենը մեկ օր առաջ։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.