Բաքվում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հարձակման է ենթարկվել իր տան դիմաց, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Անհայտ անձինք կրակ են բացել պատգամավորի վրա, նա հրազենային վիրավորում է ստացել։
Նշվում է, որ Մուստաֆան տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։