Երևանի որոշ հասցեների, Լոռու, Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի որոշ հասցեների, Լոռու, Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով մարտի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ից 10-րդ փողոցների գազասպառողների, ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն` Լոռու մարզի Սարչապետ բնակավայրի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Արմավիրի մարզի Ջրաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 30-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 31-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Նորավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:                 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Նյութի աղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.