Այս անգամ նույնպես գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ներկայացուցիչները կրկին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։
«Հերթական այցելությունը տեղի է ունեցել մարտի սկզբին»,– ասաց նա։
ԿԽՄԿ պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Այս անգամ նույնպես գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով և տեսակապով:
Կարմիր խաչի ուղեկցությամբ 12 բուժառու Արցախից ՀՀ է տեղափոխվել, իսկ 8–ը` Հայաստանից` Արցախ
ԿԽՄԿ ներկայացուցիչները գնահատել են նաև գերիների առողջական վիճակն ու պահման պայմանները։
Նշենք, որ նախորդ այցը եղել էր հունվարին։
armeniasputnik.am-ի տվյալներով Բաքուն այս պահին հաստատում է 2020թ. 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։