ՊՆ-ն մանրամասներ է հայտնել ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

ՊՆ-ն մանրամասներ է հայտնել ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանյան ակումբներից մեկում վիճաբանությւոն և ծեծկռտուք է եղել Ռազմական ոստիկանության բարձրաստիճան ծառայողների, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետ ու ակումբի աշխատակիցների միջև, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Tert.am-ի տվյալներով  միջադեպը ռազմական ոստիկանության աշխատակցի ծառայողական պարտականությունների կատարման հետ որևէ առնչություն չունի։ «ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել: Նաև սխալ է նշված աշխատակցի զբաղեցրած պաշտոնը: Մնացյալ հարցերի պարզաբանման համար խնդրում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- փոխանցեցին նախարարությունից։

 

Leave a Reply

Your email address will not be published.