Քամու հետևանքով բարդին տապալվել է ու փակել Գետափ-Մարտունի ավտոճանապարհը

Քամու հետևանքով բարդին տապալվել է ու փակել Գետափ-Մարտունի ավտոճանապարհը

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածում՝ Գետափի կամրջի մոտակայքում, ուժեղ քամուց ճամփեզրյա ծառը տապալվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տապալվել է բարդու ծառ (մոտ 20 մետր ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։

Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Leave a Reply

Your email address will not be published.