Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով փորձում են Արցախը բռնակցել Ադրբեջանին. ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար. «Փաստ»

Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով փորձում են Արցախը բռնակցել Ադրբեջանին. ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանի բոլոր գործողությունները միտված են Արցախը հայաթափելուն: Եթե Արցախում բնակվող հայեր չլինեն, չլինի արցախահայություն, չի լինի և ԼՂ հիմնախնդիր:

Ադրբեջանը հենց այս ճանապարհային քարտեզով է առաջ շարժվում: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այսպես է արձագանքում Ադրբեջանի վերջին օրերի սադրանքներին, նաև նոր դիրքային առաջխաղացմանն Արցախում: «Երբ Ադրբեջանը տեսավ, որ արցախահայությունը կառչած է հայրենի հողին, ինչ-որ տեղ հասկացավ, որ չենք պատրաստվում լքել հայրենիքը, անցավ իր մարտավարությանը, որի հետևանքով տեսանք մարտի 5-ի դեպքը, վերջին օրերի սադրանքները, Փառուխի, Քարագլխի, Խծաբերդի բռնազավթումը, ինչպես նաև Բերձորի ճանապարհի արգելափակումը, պարբերաբար էներգետիկ խնդիրներ առաջացնելը: Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողություններն արցախահայության նկատմամբ: Մենք բոլորս հասկանում ենք, որ թշնամի պետություն է, որն ունի իր ծրագիրը, ինչն ամեն գնով առաջ է տանում՝ անտեսելով միջազգային հանրությանը, ոտնահարելով մադու իրավունքները: Այս ամենի ֆոնին, սակայն, շատ ավելի ցավալի է ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Գալստյանը:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենց դիվանագիտական խողովակները լիարժեք չեն օգտագործում, օրինակ՝ միջազգային հանրությանը հասցնելու այն փաստը, որ Ադրբեջանն անտեսում է Հաագայի դատարանի՝ անհապաղ կատարման ենթակա որոշումը. «Հայաստանի իշխանություններն այս ամենին կրավորական կեցվածքով են արձագանքում, ընդամենը հայտարարությունների մակարդակով է ամեն ինչ, գործնական որևէ քայլ չեն ձեռնարկում: Ադրբեջանի ահաբեկչությունների նպատակը մեր հայրենակիցների մեջ հուսալքություն և հուսահատություն առաջացնելն է, բայց զուգահեռ նաև Հայաստանի իշխանության կեցվածքն է միտված այդ ամենին»:

Մանրամասներն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.