Իրանի քաղաքացին ընկել է 8 մետր բարձրությունից․ Կյանքը հաջողվել է փրկել․ shamshyan.com

Իրանի քաղաքացին ընկել է 8 մետր բարձրությունից․ Կյանքը հաջողվել է փրկել․ shamshyan.com

Երեկ՝ մարտի 29-ին, ժամը 10։00-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկների շտապօգնության խումբը «պոլիտրավմա, գլխուղեղի փակ վնասվածք, որովայնի ներքին արյունահոսություն, սրտի կանգ» ախտորոշմամբ «Տաշիր» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, հիվանդանոց ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է և գտնվում է վիրահատարանում։

ԲԿ-ի բժիշկները նախ կարողացել են վերականգնել սրտի աշխատանքը, ապա մի քանի ժամ կենաց-մահու պայքար են տարել նրա կյանքի համար։ Եվ երբ տեսել են, որ վիրավորը դուրս է եկել օրհասական վիճակից, նրան ռեանիմոբիլով տեղափոխել են «Վանաձոր բժշկական կենտրոն», որտեղից էլ Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։ Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են՝ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Մեհդի Բախտիարինն է։ Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 09։40-ի սահմաններում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Նազարյան Քուլինգ Սիստեմս» ՍՊԸ-ի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 8 մետր բարձրությունից ընկել է ու ստացել նշված վնասվածքները։

Նյութն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.