Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Հայտնում են տեսչական մարմնից:
Տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։ Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Նյութի աղբյուրն ՝ այստեղ