Սահմանապահ զորքերը պատրաստ չեն թշնամուց պաշտպանելու սահմանը․ փորձագետ

Սահմանապահ զորքերը պատրաստ չեն թշնամուց պաշտպանելու սահմանը․ փորձագետ

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը, խոսելով ադրբեջանական զինուժի կողմից Գորիս-Ստեփանակերը մայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի արանքում փակելու ու երթուղու փոփոխման մասին, ասել է, որ  Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ:

Tert.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադառնալով այս որոշմանը, նշել է, որ սահմանապահ զորքերը որպես ամբողջական համակարգ, այդքան էլ աչքի չեն ընկել իրենց արդյունավետությամբ։ «ՀՀ սահմանապահ զորքերը զբաղվել են Վրաստանի և Իրանի հետ սահմանների պահպանությամբ։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ, որպես ամբողջական համակարգ, մարտական միավոր, չէի ասի, թե արդյունավետ են իրենց դրսևորել իրենց պատասխանատվության գոտում (մասնավորապես՝ հարավային հատվածում)։
Պատերազմից հետո էլ չեն մասնակցել բանակի հետ որևէ լուրջ զորավարժության, որպեսզի ներդաշնակեցվեն բանակի հետ։ Վերոնշյալից ելնելով՝ չեմ կարծում, որ ներկայիս տեսքով սահմանապահ զորքերը պատրաստ են ագրեսիվ թշնամու դեմ ոչ թե սահմանը, այլ, ըստ էության, առաջնագիծը պաշտպանելու»,- ասաց Վրթանեսյանը։ Փորձագետը ընդգծեց, որ այս որոշումով ևս մեկ քայլ է արվում պաշտպանական համակարգը թուլացնելու ուղղությամբ։
«Կարող եմ ասել, որ Փաշինյանի ռեժիմը քայլ առ քայլ, շատ հետևողական ձևով թուլացնում է ՀՀ պաշտպանությունը, ընդ որում՝ դա անում է թշնամու՝ օրեցօր թեժացող սպառնալիքների ու հարձակումների ֆոնին»,- հավելեցլ է Կարեն Վրթանեսյանը։

Նյութի սկզբնաղբյուրն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.