Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ կենտրոնակայանում ղեկավարության ընդլայնված նիստում հայտարարել է որ , հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան գոտում իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ։
Ըստ Տասմագամբետովի, ներկայումս արդիական են մնում Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը։ Նա տարածաշրջանում առկա լարվածությունն անվանել է «տարիների հակասությունների հետեւանք»։
Նյութի աղբյուրն ՝ այստեղ