Վլադիմիր Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով. «Նաիրի» ԲԿ

Վլադիմիր Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով. «Նաիրի» ԲԿ

Aysor.am-ի տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո տեղափոխվել է հիվանդանոց:

«Վլադիմիր Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի ձախ հոնքային շրջանի պատռված վերքով, կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վերքի ամբողջականությունը վերականգնվել է ներմաշկային կոսմետիկ կարով։Վիճակը կայուն բավարար է, վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից»։ Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մհեր Սահակյանին տարել են ոստիկանություն։

Leave a Reply

Your email address will not be published.