Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, ով այս օրերին Հայաստանում է, ցնցված է այն ամենով, ինչ տեղի է ունենում Արցախում ու Հայաստանում։
«Միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, վտանգ կա, որ այս ամենի մեջ կմոռացվեն Հայաստանն ու Արցախը։ Ես այստեղ եմ՝ ասելու, որ մենք չենք մոռանում ձեզ, դուք մենակ չեք, թույլ չպետք է տանք, որ լռություն հաստատվի ու անուշադրության մատնվեն միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջանցքում», – լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա։ Վոքիեն ընդգծել է որ Ֆրանսիան հումանիտար շարասյուն կուղարկի Լաչինի միջանցքի սկզբնամաս ու կպահանջի, որ այն անցնի ու հասնի Արցախ։ «Կա՛մ շարասյունը կանցնի ու այդ ժամանակ մենք հույսի փոքր դուռ կբացենք, կա՛մ չի անցնի ու դա մեզ առիթ կտա միջազգային ու եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայանցել հարցը, որ խախտվում է միջազգային իրավունքն, ու պետք է գործողությունների դիմել», – նշել է նա։ Ըստ նրա՝ Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Նյութն ՝ այստեղ