Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա այցով գտնվում էր Սյունիքի մարզում: Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ուղղությամբ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը:
Ֆրանսիացի պաշտոնյան ՀՀ վարչապետի հետ քննարկել է իրավիճակը Սյունիքի տարածքում , նա մասնավորապես նկարագրել է ՝ իրավիճակը որին ականատես է եղել Սյունիքում։
«Մենք երկրորդ անգամ ենք մենք հանդիպում, և ես մեծագույն հարգանք եմ տածում այն ամենի հանդեպ, ինչ Դուք անում եք Հայաստանի համար՝ այս շատ դժվարին ժամանակահատվածում: Անցյալ անգամ Ձեր ուժը և Ձեր կամքը՝ շատ կոնկրետ ծրագրերով առաջ գնալու, ինձ շատ էր տպավորել: Այս այցից իմ տպավորությունների մասին եք հարցնում. նախևառաջ ուզում եմ ասել, որ մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական տեղական իշխանության մարմինը, որը համագործակցություն կսահմանի մարզի հետ, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը Հայաստանի տարածքի ամբողջականության համար: Երեք բան է ինձ վրա մեծ տպավորություն գործել. առաջինն այն է, որ պետք է տեսնել իսկապես սեփական աչքով, որպեսզի հասկանաս ամբողջ ծանրությունն ու դաժանությունը. գյուղերը, որ մեկուսացված են, ճանապարհները, որ կտրված են, երբեմն մի քանի հարյուր կամ մի քանի տասնյակ մետրի վրա ադրբեջանական դրոշները երևում են: Երկրորդը՝ հենց այն հսկայական ներդրումներն են, որ դուք անում եք, աշխատանքը, որ շարունակում եք անել՝ ճանապարհները, շինարարական աշխատանքները, վերամբարձ կռունկները, որ ամենուր երևում են: Կարծում եմ, որ սա շատ կարևոր հույսի նշան է: Եվ երրորդը՝ այն միասնության, համախմբման ոգին է, որ տեսանք: Սյունիքի մարզպետը հսկայական աշխատանք է տարել, և յոթ համայնքապետերը ներկա էին միասին, համախմբված Տաթևի վանքում, երբ կնքեցինք Համագործակցության մասին համաձայնագիրը: Ու տեսնում ենք, որ դժվարությունները նաև համախմբում են»-, ասել է նա ։
Մանրամասները ՝ նյութի սկզբնաղբյուր կայքում