Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում ընդունել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պատվիրակությանը՝ քննարկելու էլեկտրամատակարարման ոլորտում քաղաքաշինական գործընթացներին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է ոլորտի աշխատանքների աճող ծավալը և ընդգծել այդ պայմաններում քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման կարևորությունը: Դիտարկվել է ցածր ռիսկայնության էլեկտրական ենթակայանների կառուցման պարագայում փաստաթղթավորման դյուրացման հնարավորությունը:

Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, կարևորելով մատակարար ընկերության ներկայացուցիչների բարձրացրած հարցերը, վստահեցրել է, որ առաջարկները հաշվի առնելով՝ կոմիտեն իր իրավասությունների շրջանակում կմշակի կարգավորման արդյունավետ մեխանիզմներ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև շինարարական աշխատանքների գնագոյացման խնդրին: Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները տեղեկացրել են, որ հարցն օրակարգային է, և կոմիտեն արդեն իսկ ձեռնամուխ է եղել շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացմանը:

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուներն ընդգծել են, որ շահագրիռ բոլոր կողմերի հետ երկխոսությունը մեծապես կարող է նպաստել քաղաքաշինության բնագավառի բարեփոխումների արդյունավետ իրագործմանը:

Leave a Reply

Your email address will not be published.