«Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով», – գրել է նա։ ՔԿ-ն մանրամասներ էր հայտնել, թե Մհեր Սահակյանը մոտեցել է Վլադիմիր Վարդանյանին, ինչ-որ առարկայով հարվածել, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։
Նյութի աղբյուրն ՝ այստեղ