Հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը

Հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ երեկ հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ, և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ:

Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու:

Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»,- գրել է Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում:

Մանրամասն է այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.