Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց , որ Իշխանությունների ատելությունն ու բռնաճնշումները ՀՅԴ-ի նկատմամբ հասկանալի է, Դաշնակցությունը ազգային ուժ է, որն իր ամբողջ կենսագրության ընթացքում պաշտպանել է հայ ժողովրդին, իսկ այսօր թշնամուն ծառայող իշխանությունների համար Դաշնակցությունը խոչընդոտ է։
Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ նաև ընդդիմության առաջիկա անելիքներին՝ նշելով․
«Որ պահին ընդդիմությունը հրաժարվի փողոցային պայքարից և դառնա դասական ընդդիմություն ու իր գործունեությունը սահմանափակի բացառապես խորհրդարանով, այդ պահին խորհրդարանական ընդդիմությունը կհեռանա իր գլխավոր օրակարգից։ Մենք չենք պատրաստվում համակերպվել այս իրավիճակի հետ և պատրաստվել հաջորդ ընտրություններին, որովետև մինչև հաջորդ ընտրություններ, մեր երկրից բան չի մնա։ Արցախը արդեն երեք ամիս է՝ շրջափաման մեջ է ու Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ն պետք է դրա պատասխանը տան, այլ ոչ թե մեկ զոհ են, լավ տղա են, մեկ քաղաքական գործիչ են»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցին՝ քննարկումներ կան ընդդիմության կողմից կրկին փողոցային պայքարին անցնելու, Սաղաթելյանը պատասխանեց․
«Մեզ մոտ փողոց դուրս գալու քննարկումներ տեղի են ունենում ամեն օր, պետք է լուրջ նախապատրաստական աշխատանք իրականցնել, լուրջ ուժերով, ավելի կազմակերպված դուրս գալ փողոց ու բոլոր այն թերություններն ու բացթողումները, որ ունեցել ենք, հաջորդին պետք է չկրկնենք»։
Մանրամասն ՝ նյութի սկզբնաղբյուր կայքում