ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել էր, որ երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա ևս հարձակում է գործել ՀՅԴ պատգամավորը և հարվածել նրան, ապա 100 մետր հեռավորությունից սադրանք է իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ էլ հարձակում է տեղի ունեցել Հայաստան վարչապետի տղայի նկատմամբ:
Լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է օպերատիվ իրավիճակը Տեղ գյուղի ուղղությամբ, պատասխանեց, որ պետք է հետևել պաշտոնական լրահոսին: Հարցին, թե ով է բանակի ձեռքերը կապել, փոխնախարարը պատասխանեց, որ ոչ մեկը: