Աբովյանում բախվել են Opel-ն ու BMW-ն, վերջինս արմատախիլ է արել եղևնին. կան վիրավորներ

Աբովյանում բախվել են Opel-ն ու BMW-ն, վերջինս արմատախիլ է արել եղևնին. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիա և Է. Ավագյան փողոցների խաչմերուկում, բախվել են BMW և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: 3 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով BMW-ն կոտրել է ճանապարհին տնկված եղևնին, կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել կանաչ գոտում:

Leave a Reply

Your email address will not be published.