Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է երկրի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD), փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 3,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06։19 – ին Գյոքսուն շրջանում։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։
Նյութի աղբյուրն ՝ այստեղ 
Հետևեք մեզ նաև ՝ Telegram-ում

Leave a Reply

Your email address will not be published.