Կարմի խաչն Արցախից 12 անձի տեղափոխել է ՀՀ հիվանդանոցներ. 6 բուժառուներ էլ վերադարձել են ԼՂ

Կարմի խաչն Արցախից 12 անձի տեղափոխել է ՀՀ հիվանդանոցներ. 6 բուժառուներ էլ վերադարձել են ԼՂ

Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից այսօր սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով և վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում են գերատեսչությունից։
«6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ»,–ասված է հայտարարության մեջ։
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 264 հիվանդ։
Մանրամասներն ՝ այստեղ 

Leave a Reply

Your email address will not be published.