ՀՀ փոխվարչապետն ու Իտալիայի փոխնախարարը կարևորել են տարածաշրջանում օր առաջ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը

ՀՀ փոխվարչապետն ու Իտալիայի փոխնախարարը կարևորել են տարածաշրջանում օր առաջ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի ղեկավարած պատվիրակությանը:

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն և Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իտալական քաղաքական, մշակութային և տնտեսական համագործակցությունը, որը վերջին տարիներին էլ ավելի է խորացել:

Երկուստեք ընդգծել են հայ և իտալացի ժողովուրդների ջերմ և բարեկամական հարաբերությունները, ինչն իր հերթին պարտավորեցնող է երկու երկրների կառավարությունների համար:

Կողմերը արձանագրել են երկու երկրների տնտեսական համագործակցության չօգտագործված մեծ ներուժի առկայությունը, ինչպես նաև քննարկել են դրա իրացման հնարավորությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում օր առաջ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

Այս առումով փոխվարչապետն ընդգծել է հասցեական քաղաքական հայտարարությունների և գնահատականների կարևորությունը:

Leave a Reply

Your email address will not be published.