Համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սենեգալի միջև փոխգործակցության ընդլայնմանը. Վահագն Խաչատուրյան

Համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սենեգալի միջև փոխգործակցության ընդլայնմանը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի Հանրապետության նախագահ Մակի Սալին Սենեգալի Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Սենեգալի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սենեգալի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Leave a Reply

Your email address will not be published.