Քննարկվել են 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման վերաբերյալ հարցեր

Քննարկվել են 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման վերաբերյալ հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Օրակարգային առաջին հարցով քննարկվել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման վերաբերյալ հարցեր։ ԿԳՄՍ նախարարը մարզպետերին է ներկայացրել կառուցման, վերանորոգման ենթակա դպրոցների ընտրության չափորոշիչները, առաջնահերթությունները, ինչպես նաև մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և գույքագրման գործընթացի վերաբերյալ մանրամասներ։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ 2023 թվականի ընթացքում անհրաժեշտ է ամբողջությամբ ավարտին հասցնել դպրոցների և մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի ամփոփման աշխատանքները, որպեսզի 2024-2026 թվականները լինեն բուն շինարարության տարիներ: Քննարկվել են ընթացիկ աշխատանքային այլ հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published.