«1913 թվականի այս օրն է ծնվել հայ նշանավոր դերասան Ազատ Շերենցը». Ապրիլի 5-ը պատմության մեջ

«1913 թվականի այս օրն է ծնվել հայ նշանավոր դերասան Ազատ Շերենցը». Ապրիլի 5-ը պատմության մեջ

Պատմության մեջ այս օրը՝ ապրիլի 5-ը նշանավորվել է հետաքրքի իրադարձություններով, տոներով, ինչպես նաև ծնունդներով։ Բաց TV-ն առանձնացրել և ներկայացնում է ամենահետաքրքիր դեպքերը։

1953 թվականի ապրիլի 5-ին Երևանում բացվեց Հովհաննես Թումանյանի թանգարանը։ Թանգարանի երկրորդ հարկում գտնվող վեց սրահներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի Թիֆլիսյան վերջին բնակարանը: Նույն հարկում առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը ավելի քան 8000 գրքով: Գրողի, հասարակական գործչի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը ժամանակագրական կարգով ցուցադրված են առաջին հարկում, որտեղից էլ սկսվում է այցելուի ծանոթությունը թանգարանի հետ

1913 թվականի այս օրն է ծնվել հայ նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցը։ 1968 թվականից սկսած Շերենցը դերեր է ստանում «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներներում, որոնցից կարելի է նշել «Տղամարդիկ»«Մենք ենք, մեր սարերը»«Սերոբի ծառը», ինչպես նաև «Խնձորի այգին»։

1973 թվականի ապրիլի 5-ին է ծնվել նաև ամերիկացի երգիչ-երգահան, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և նորաձևության դիզայներ Ֆարել Վիլյամսը։ Ֆարելի Happy երգը մեծ հաջողություններ է ունեցել մի շարք միջազգային հիթ շքերթներում և դարձել է 2014 թ.-ի ամենաշատ վաճառված երգերից մեկը։ Որպես The Neptunes դուետի անդամ, Ֆարելը գրել է մի շարք հիթային երգեր տարբեր արտիստների համար։ Նա ստացել է 7 Գրեմմի, որոնցից երկուսը որպես The Neptunes դուետի անդամ։

Կորեայում էլ այսօր նշվում է ծառ տնկելու տոնը։

Leave a Reply

Your email address will not be published.