Պատմության մեջ առաջին անգամ ՈւԵՖԱ-ի փոխնախագահը կին է

Պատմության մեջ առաջին անգամ ՈւԵՖԱ-ի փոխնախագահը կին է

Ուելսցի Լորա ՄաքԱլիսթերը դարձել է պատմության մեջ առաջին կինը, որը զբաղեցրել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) փոխնախագահի պաշտոնը։

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, որն ապրիլի 5-ին վերընտրվել է կազմակերպության ղեկավարի պաշտոնում, ՈւԵՖԱ-ի փոխնախագահներ է նշանակել ՄաքԱլիսթերին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) ղեկավար Գաբրիելե Գրավինային։

58-ամյա ՄաքԱլիսթերը Ուելսի ֆուտբոլի կանանց հավաքականի նախկին ավագն է։ Նա ազգային հավաքականի կազմում խաղացել է պաշտպանի դիրքում և անցկացրել 24 հանդիպում։

 

Leave a Reply

Your email address will not be published.