Գավառում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Գավառում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Վաչագան Գ.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ս. Հովեյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Գավառ»  բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Leave a Reply

Your email address will not be published.