Սիրելի կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ խոսելու մեր մայրերի, կանանց, տատիկների, քույրերի ու դուստրերի մասին։ Այսօր և տարվա մնացած օրերին մենք կարող ենք մեր ջերմությամբ, մեր հոգատարությամբ ու մեր աշխատանքով նրանց ու բոլորի համար կյանքը դարձնել շատ ավելի գունեղ ու շատ ավելի երջանիկ:
Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել մեր անմահ հերոսների մայրերին և քույրերին, ցանկանում եմ նշել, որ մենք ձեզ չենք մոռացել և չենք մոռանալու: Ձեր զավկների սխրանքը երբեք չի մոռացվի: