Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 7-ին, անցկացվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵՆ-ից։
Նիստի ընթացքում քննարկվել են 2022 եւ 2023 թվականներին հայտնաբերված ապօրինի դեպքերի վերաբերյալ առկա տեղեկությունները:
Նիստի ավարտին ընդունվել են համապատասխան որոշումներ այդ տեղեկությունները լրացուցիչ վերլուծելու և նմանատիպ դեպքերի հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մշակման վերաբերյալ։