Վանաձորում 75-ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկել համադասարանցուն

Վանաձորում 75-ամյա քաղաքացին վրաերթի է ենթարկել համադասարանցուն

Լոռու մարզում երեկ՝ ապրիլի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել ։ Ժամը 12:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 75-ամյա Մելսիկ Ծ․-ն Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում իր վարած «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ, 76-ամյա Էլմիրա Պ․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վրաերթի ենթարկվածը ռեամոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսելուց, ասում էին՝ վարորդն ու վրաերթի ենթարկվածը սովետական տարիներին սովորել են նույն դպրոցի նույն դասարանում։

Leave a Reply

Your email address will not be published.